Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
060 535553, 010 684929 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2025
 թվականի   N 1380-Ա

ԱԼԵՍՅԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 15 հասցեի բնակիչ Ալեսյա Անուշավանի Խաչատրյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Ալեսյա Անուշավանի Խաչատրյանը բնակվում է ընտանիքի երեք անձով կիսակառույց շինության մեջ, չի կարողանում աշխատել, քանի որ իր  խնամքի տակ են աղջիկը՝ Ադրիանա Խաչատուրի Խաչատրյանը, ծնված՝ 2020 թվականին և մայրը՝ Մարետա Գևորգի Գևորգյանը, ծնված՝ 1956 թվականին, ով ունի առողջական խնդիրներ, երեխան ունի հիպերակտիվության համախտանիշ և ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Ալեսյա Անուշավանի Խաչատրյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.


1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Ալեսյա Անուշավանի Խաչատրյանի ընտանիքին ցուցաբերել սոցիալական աջակցություն՝ հատկացնելով 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով սննդի քարտ:  

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալեսյա Անուշավանի Խաչատրյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հոկտեմբերի  08
գ.Ջրվեժ