Այսօր: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 107-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 107-Ա


Զեկ. ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող խորքային պոմպը հորի մասնակի փլուզման և ցեխաջրերի մղման հետևանքով շարքից դուրս է եկել և այրվել, և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2023 թվականի հուլիսի 31-ի թիվ ԳՀ 1-04/357 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ հորի և շարժիչի վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրը սպասարկող հորի և շարժիչի վերանորոգման աշխատանքների իրականացման համար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner