Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել՝ 1) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեն` ա. եկամուտների գծով 300,529.0 հազար դրամ, բ. ծախսերի գծով 416,879.0 հազար դրամ, գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 116,350.0 հազար դրամ: 2) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի: 3) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի: 4) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի: 5) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի: 6) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի: 7) Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |