Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 մարտի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Պավել Սայամի Պետրոսյանի (ծնված՝ 1957 թվականի օգոստոսի 2-ին) և Խաչիկ Սայամի Պետրոսյանի (ծնված՝ 1956 թվականի փետրվարի 7-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2005 թվականի նոյեմբերի 14-ին և 2011 թվականի մարտի 25-ին, «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող տեղեկանք՝ ծածկագիր 2022EUMHDJ, մուտքագրված 2022 թվականի դեկտեմբերի 25-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 232,7 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 4,4 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,05 քառ․մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք է հանդիսացել քաղաքացի Պավել Սայամի Պետրոսյանի  դիմումում նշված և «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը)։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 120-րդ թաղամաս, թիվ 12: 

2.Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 120-րդ թաղամասի թիվ 12 հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 232,7 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 4,4 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,05 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner