Այսօր: Հինգշաբթի, 30 Հունիսի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 46-Ա


Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 31-Ա որոշումը, Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով քաղաքացի Կարինե Հակոբի Սարգսյանի խնդրանքը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող գույքը վարձակալությամբ իրեն տրամադրելու մասին, համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` տրամադրել վարձակալության իրավունքով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 47,82 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 61,22 քառ.մետր) և բնակելի տան սպասարկման 61,22 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19022020-07-0111, տրված 2020 թվականի փետրվարի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Կարինե Հակոբի Սարգսյանին՝ 10 (տասը) տարի ժամկետով:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 61,22 քառ.մետր մակերեսով հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 4 000 (չորս հազար) և 47,82 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,22 քառ.մետր) բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 12 000 (տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner