Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սարգիս Ներսեսի Չարխչյանի (ծնված 1978 թվականի փետրվարի 24-ին) և Մարինե Արամայիսի Եփրիկյանի (ծնված 1985 թվականի հունվարի 26-ին) դիմումը` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 1393,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07022022-07-0129 վկայական, տրված 2022 թվականի փետրվարի 7-ին) և միանձնյա սեփականության իրավունքով Սարգիս Ներսեսի Չարխչյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 13/4 հասցեի հողամասի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06112018-07-0061 վկայական, տրված 2018 թվականի նոյեմբերի 6-ին) մեջտեղում գտնվող, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու նրանց կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող 308,8 քառ.մետր մակերեսով հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08062023-07-0169 վկայական, տրված 2023 թվականի հունիսի 8-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 69-Ա որոշումը, որոշում եմ.
1.Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 1393,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող՝ 308,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործողներ Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին` կադաստրային արժեքով:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 3 246 662 (երեք միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողների կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հողօգտագործողների կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում հողօգտագործողների հետ կնքել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 308,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Ներսեսի Չարխչյանին և Մարինե Արամայիսի Եփրիկյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: