Համաձայն «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ հոդվածի և հիմք ընդունելով թիվ 29 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 5-Ա որոշումը և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 4 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ընտրված ղեկավար է համարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը գլխավորող Ռոբերտ Վիգենի Պետրոսյանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|