Այսօր: Երկուշաբթի, 27 Հունիսի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 17-Ա


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Ջրվեժ համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրից (հետագա տեքստում` «Վարկային համաձայնագիր») բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, համայնքի ավագանին որոշում է.

Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030 թվականն ընկած ժամանակատվածում հավասարաչափ մասնաբաժիններով Վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման առումով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner