Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ոսկան Գևորգի Կոստանդյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի թիվ 74 հասցեում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը անհատ ձեռնարկատեր Ոսկան Գևորգի Կոստանդյանին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ անհատ ձեռնարկատեր Ոսկան Գևորգի Կոստանդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: