Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ալեքսանդր Սումբատի Աղամյանի (ծնված 1947 թվականի մայիսի 01-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,58 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 24,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14052013-07-0061, տրված 2013 թվականի մայիսի 14-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից կազմված և 2013 թվականի հունվարի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 31-Ա և 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա որոշումը, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,58 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 24,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած ու այն փաստացի տիրապետող և օգտագործող անձին՝ Ալեքսանդր Սումբատի Աղամյանին: 

2.Սահմանել, որ Ալեքսանդր Սումբատի Աղամյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի  հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 258 430 (երկու հարյուր հիսունութ հազար չորս հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, շինության՝ ավտատնակի, արժեքը՝ 66 763 (վաթսունվեց հազար յոթ հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: 

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր: 

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալեքսանդր Սումբատի Աղամյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner