Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Էդուարդ Աղաբեկյանին՝ 2025 թվականին Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոց, թիվ 28/4 հասցեում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով։
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարվող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։