Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Հայրապետի Շտայանի (ծնված՝ 1946 թվականի նոյեմբերի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 3-րդ տեղամասի թիվ 23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր, վավերացված 2024 թվականի հուլիսի 18-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024GBHJ5H, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 21-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սուսաննա Հայրապետի Շտայանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 3-րդ տեղամասի թիվ 23 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004-2006 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 64,44  քառ․մետր և թիվ 2 զուգարանը՝ 2,27 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված երկու պատուհան։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սուսաննա Հայրապետի Շտայանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 3-րդ տեղամասի թիվ 23 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Սուսաննա Հայրապետի Շտայանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 3-րդ տեղամասի թիվ 23 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 156-րդ թաղամաս, թիվ 26: 

2.Սուսաննա Հայրապետի Շտայանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 156-րդ թաղամասի թիվ 26 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004-2006 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 64,44  քառ․մետր և թիվ 2 զուգարանը՝ 2,27 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված երկու պատուհանները, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 133 503 (մեկ հարյուր երեսուներեք հազար հինգ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սուսաննա Հայրապետի Շտայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner