Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է․ Ջրվեժի համայնքապետարանին պատկանող համայնքային սեփականության գույքից անհատույց նվիրել «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ինՙ 10 միավոր, 187 000 (մեկ հարյուր ութսունյոթ հազար) դրամ վերագնահատված արժեքով, 377 160 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար մեկ հարյուր վաթսուն) դրամ հաշվեկշռային արժեքով, «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ինՙ 2 միավոր, 10 000 (տասը հազար) դրամ վերագնահատված արժեքով, 50 432 (հիսուն հազար չորս հարյուր երեսուներկու) դրամ հաշվեկշռային արժեքով, «Ջրվեժի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ինՙ 6 միավոր, 180 000 (մեկ հարյուր ութսուն հազար) դրամ վերագնահատված արժեքով, 344 200 (երեք հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր) հաշվեկշռային արժեքով, համաձայն N 1, 2, 3 հավելվածների: |