Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, որոշում եմ.
1.Կարեն Արմենի Թռչունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 3-րդ զանգվածի 7-րդ թաղամասի թիվ 18 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 191-րդ թաղամաս, թիվ 41:
2.Կարեն Արմենի Թռչունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 191-րդ թաղամասի թիվ 41 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ բնակելի տան, ամառային խոհանոցի կառուցման պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարեն Արմենի Թռչունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: