Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Լուսինե Էդուարդի Ղևոնդյանին՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 73 հասցեում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը անհատ ձեռնարկատեր Լուսինե Էդուարդի Ղևոնդյանին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ անհատ ձեռնարկատեր Լուսինե Էդուարդի Ղևոնդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: