Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1215-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2024 թվականի N 1215-Ա

ՀԱՅԿԱԶ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանը` հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և վարչական վարույթի ընթացիկ փուլի ընթացքում իրականացված գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, ուսումնասիրելով վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, վարչական մարմինը հաստատված է համարում, որ քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1168-Ա որոշմամբ Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված, թիվ 16,17 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0217-0018) գտնվող անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության չափը նշվել է՝ 78 398 (յոթանասունութ հազար երեք հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, մինչդեռ Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության չափը վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրականում կազմել է 66 770 (վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամ։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1․Քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը։
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner