Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Վերժինե Զոհրաբի Փոդոլյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ բնակելի տան վերակառուցման և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վերժինե Զոհրաբի Փոդոլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: