Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի մայիսի 13-ի զեկուցագիրը՝ Ռուբիկ Ռաֆիկի Գզոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական զանգված, 19-րդ թաղամաս, թիվ 3 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0203-0002) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 41 549 (քառասունմեկ հազար հինգ հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 30 815 (երեսուն հազար ութ հարյուր տասնհինգ) դրամ ապառք, 10 734 (տասը հազար յոթ հարյուր երեսունչորս) դրամ տույժ, որոշում եմ.
1․Ռուբիկ Ռաֆիկի Գզոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 16։20-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռուբիկ Ռաֆիկի Գզոյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։