Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 սեպտեմբերի 2024 թ.

ՎԱՐՈՍ ՍԵՆԻԿԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 2-րդ փակուղու թիվ 6 տան բնակիչ Վարոս Սենիկի Նահապետյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Վարոս Սենիկի Նահապետյանի ընտանիքը 5 անձ Է, ինքը տան միակ աշխատողն է, կինը՝ Սաթիկ Լավրենտի Հարությունյանը, ծնված՝ 1978 թվականին, չի աշխատում, նրանց խնամքի տակ են երկու անչափահաս երեխաները՝ Մհեր և Դավիթ Վարոսի Նահապետյանները, ծնված՝ 2012 և 2007 թվականներին, ընդ որում Դավիթ Նահապետյանը հաճախում է շախմատի դպրոց, ունի մեծ հաջողություններ, պարբերաբար մասնակցում է տարբեր մրցաշարերի, այս տարի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը պետք է մասնակցի Ծաղկաձորում կայանալիք մրցաշարին, որին մասնակցելու համար ընտանիքի եկամուտը չի բավականացնում: Նրանց հետ նույն հարկի տակ բնակվում է հայրը՝ Սենիկ Արիստակեսի Նահապետյանը, ով կենսաթոշակառու է և նույնպես չի աշխատում, ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Վարոս Սենիկի Նահապետյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Վարոս Սենիկի Նահապետյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարոս Սենիկի Նահապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Օգիտա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner