Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ «Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից համայնքապետարան ներկայացվել էր գրություն՝ մրցաշարի կազմակերպման հարցում աջակցություն ստանալու և «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և «Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացնել 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ մրցաշարի կազմակերպման և «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |