Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43-Ա---
 

ՆԱԽԱԳԻԾ 43-Ա---


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան են դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/4 հասցեի բնակիչներ Թամարա Ապավենի Զաքարյանը և Ռազմիկ Մայորի Դալլաքյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 62,32 քառ.մետր արտաքին մակերեսով (շինությամբ ծանրաբեռնված հողամասը հանդիանում է ընդհանուր բաժնային սեփականություն), անհատույց իրենց օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29122020-07-0146, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/4 հասցեի բնակիչ բնակիչներ Թամարա Ապավենի Զաքարյանի և Ռազմիկ Մայորի Դալլաքյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 62,32 քառ.մետր արտաքին մակերեսով, որը կառուցվել է մինչև 2001 թվականը՝ նշված տան սպասարկման համար ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ 29122020-07-0146, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով Թամարա Ապավենի Զաքարյանին և Ռազմիկ Մայորի Դալլաքյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 62,32 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 62,32 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց՝ օրենքով սահմանված կարգով օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner