Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արկադի Գրիգորի Մովսիսյանի (ծնված՝ 1965 թվականի հունիսի 6-ին), Մարինե Խաչատուրի Խաչատրյանի (ծնված՝ 1959 թվականի սեպտեմբերի 18-ին), Գրիգոր Արկադիի Մովսիսյանի (ծնված՝ 1990 թվականի օգոստոսի 21-ին) և Նաիրա Արկադիի Մովսիսյանի (ծնված՝ 1995 թվականի սեպտեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2021 թվականի մարտի 18-ին տրված թիվ Աբ-373/1 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր, վավերացված 2021 թվականի ապրիլի 3-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024LDFVLQ, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 20-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 470,8 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 7,6 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Մասիսի փողոց, թիվ 27/1: 

1.Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 27/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 470,8 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 7,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 100 934 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար ինը հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner