Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 482-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2022 թվականի N 482-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արմեն Աշոտի Ասատրյանի (ծնված՝ 1981 թվականի հուլիսի 28-ին)  Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2022 թվականի մայիսի 6-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092019-07-0114 վկայական, տրված 2019 թվականի սեպտեմբերի 17-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մայիսի 6-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022LPM8GI, մուտքագրված 2022 թվականի մայիսի 6-ին): 

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Աշոտի Ասատրյանին  սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 161,02 քառ.մետր և թիվ 2 ծածկը՝ 3,27 քառ.մետր արտաքին մակերեսներով  (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2022LPM8GI):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արմեն Աշոտի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արմեն Աշոտի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 217-րդ թաղամաս, թիվ 8: 

2.Արմեն Աշոտի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 217-րդ թաղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 161,02 քառ.մետր և թիվ 2 ծածկը՝ 3,27 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 320 913 (երեք հարյուր քսան հազար ինը հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Աշոտի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(107.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 45

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner