Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2025 թվականի հուլիսի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան կառուցված շինությունների՝ 1,49 քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության, 0,15 քառ.մետր ու 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով պարիսպների, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձ Բաբկեն Գառնիկի Մոմջյանի լիազոր անձ Մարիամ Բաբկենի Մոմջյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների՝ 1,49 քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 0,15 քառ.մետր ու 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով պարիսպների նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների՝ օժանդակ շինության՝ 1,49 քառ.մետր, պարիսպների՝ 0,15 քառ.մետր և 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 183-րդ թաղամասի թիվ 19 հասցեի սեփականատեր Բաբկեն Գառնիկի Մոմջյանի կողմից իր հողամասին սահմանակից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ու վրան ամրակայված օժանդակ շինությունը 1,49 քառ.մետր և պարիսպները՝ 0,15 քառ.մետր և 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Բաբկեն Գառնիկի Մոմջյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 819 957 (ութ հարյուր տասնինը հազար ինը հարյուր հիսունյոթ), իսկ օժանդակ շինության և պարիսպների վաճառքի արժեքը՝ 33 985 (երեսուներեք հազար ինը հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: |