Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 08052024-07-0263 վկայականը, տրված 2024 թվականի մայիսի 8-ին և հաշվի առնելով քաղաքացի Հուսիկ Մաթևոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Հուսիկ և Թեմուր Մաթևոսյաններին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 4-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 1/2 հասցեի հողակտորում 2024 թվականի նոյեմբերի 8-ի թիվ ՇԹ/750/1128-24 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան, լողավազանի և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հուսիկ և Թեմուր Մաթևոսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: