Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սարգիս Մարլենի Սարգսյանի (ծնված՝ 1969 թվականի մարտի 27-ին) և Լուսինե Համբարձումի Սարգսյանի (ծնված՝ 1973 թվականի նոյեմբերի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15072013-07-0057 վկայական, տրված 2013 թվականի հուլիսի 15-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024NP2UJY, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 30-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սարգիս Մարլենի Սարգսյանին և Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015-2017 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 21,16 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 25,21 քառ.մետր, թիվ 3 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 114,37 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 3,49 քառ.մետր և թիվ 5, 6 ծածկերը՝ ընդհանուր 67,71 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սարգիս Մարլենի Սարգսյանին և Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Սարգիս Մարլենի Սարգսյանին և Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015-2017 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 21,16 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 25,21 քառ.մետր, թիվ 3 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 114,37 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 3,49 քառ.մետր և թիվ 5, 6 ծածկերը՝ ընդհանուր 67,71 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 290 681 (երկու հարյուր իննսուն հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Մարլենի Սարգսյանին և Լուսինե Համբարձումի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: