Այսօր: Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Էլիչկա Գարեգինի Առաքելյանի (ծնված՝ 1949 թվականի հունիսի 25-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2503817 վկայական, տրված 2008 թվականի մայիսի 05-ին, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկեորության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024QQDSTG, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 31-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկեորության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Էլիչկա Գարեգինի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 59,78  քառ․մետր և թիվ 2 հավանոցը՝ 13,71 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առաջին հարկում առկա է ինքնակամ բացված մեկ դուռ, երկու պատուհան, ինքնակամ բացված մեկ բացվածք, երկրորդ հարկում առկա է ինքնակամ բացված երեք պատուհան և ինքնակամ բացված մեկ բացվածք։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Էլիչկա Գարեգինի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված դռների, պատուհանների և բացվածքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Էլիչկա Գարեգինի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 հասցեի  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 59,78  քառ․մետր և թիվ 2 հավանոցը՝ 13,71 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առաջին հարկում ինքնակամ բացված մեկ դուռը, երկու պատուհանները, ինքնակամ բացված մեկ բացվածքը, երկրորդ հարկում ինքնակամ բացված երեք պատուհանները և ինքնակամ բացված մեկ բացվածքը, համարել օրինական: 

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 243 676 (երկու հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էլիչկա Գարեգինի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner