Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արեգ Արմենի Հունանյանին տալ կիսանկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, ամառային խոհանոցի, զրուցարանի, շոգեբաղնիքի, լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 52-րդ փողոցի թիվ 4 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Արեգ Արմենի Հունանյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արեգ Արմենի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: