Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Հերմինե Զորիկի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ջերմոցի, օժանդակ շինության և զուգարանի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հերմինե Զորիկի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: