Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Բարույր Հագոբի Ջամբազյանի (ծնված՝ 1971 թվականի հուլիսի 27-ին) լիազոր ներկայացուցիչ Տաթևիկ Խաժակի Վարդանյանը (ծնված՝ 1999 թվականի մարտի 29-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով Բարույր Ջամբազյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0102 կադաստրային համարի 0,11764 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու, ինչպես նաև օրինականացնելու նշված հողամասում ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը, պարիսպը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20072024-07-0010 վկայական, տրված 2024 թվականի հուլիսի 20-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 5-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, անհատ ձեռնարկատեր Արման Ավետիսյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 30–ին տրամադրված տեղեկանք):
Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Բարույր Հագոբի Ջամբազյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0102 կադաստրային համարի 0,11764 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակությանվարելահողում առկա է օժանդակ շինությունը՝ 15,5 քառ.մետր, պարիսպը՝ 35,5 քառ․մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Բարույր Հագոբի Ջամբազյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0102 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի տունը, սանհանգույցը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Բարույր Հագոբի Ջամբազյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0102 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 0,11764 հա մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:
2.Բարույր Հագոբի Ջամբազյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0102 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը՝ 15,5 քառ.մետր, պարիսպը՝ 35,5 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման պահից, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 12 322 555 (տասներկու միլիոն երեք հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդունման պահից 60-օրյա ժամկետում N 900105228218 հաշվին` 83 385 (ութսուներեք հազար երեք հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Համայնքապետարանի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
6.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորաես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցաատում» շինարարական նորմերի պահանջները:
7.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
8.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարույր Հագոբի Ջամբազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: