Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սահակ Սուրենի Սարգսյանի (ծնված՝ 1965 թվականի մարտի 31-ին), Արթուր Ազատի Սարգսյանի (ծնված՝ 1994 թվականի փետրվարի 20-ին) և Սուրեն Սպարտակի Սարգսյանի (ծնված՝ 1984 թվականի հոկտեմբերի 2-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի  թիվ 62 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14122022-07-0175 վկայական, տրված 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, անհատ ձեռնարակատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024TYFU6G, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 21-ին)։

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարակատեր Արփինե  Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սահակ, Արթուր  և Սուրեն  Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի  թիվ 62 հասցեի հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 100.4 քառ․մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 9,2 քառ.մետր, թիվ  4 պարիսպը՝  0,5 քառ.մետր արտաքին մակերեսով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում առկա են ինքնակամ բացված թվով երկու դուռ և հինգ պատուհան։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սահակ, Արթուր և Սուրեն  Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի  թիվ 62  հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված երկու դռների և հինգ պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Սահակ, Արթուր և Սուրեն  Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի  թիվ 62  հասցեի տնամերձ հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 100.4 քառ․մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 9,2 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 0,5 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան 1-ին հարկում ինքնակամ բացված թվով երկու դռները և հինգ պատուհանները, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 362 984 (երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սահակ, Արթուր և Սուրեն  Սարգսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner