Ավագանու որոշում N 129-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 07 նոյեմբերի 2025 թվականի N 129-Ա | ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հովհաննես Ալեքսանի Խոցանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0311-0040 կադաստրային համարի 0,284 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրության տնտեսության սպասարկման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
| | | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|