Ավագանու որոշում N 125-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 07 նոյեմբերի 2025 թվականի N 125-Ա | «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ «Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից համայնքապետարան ներկայացվել էր գրություն՝ մրցաշարի կազմակերպման հարցում աջակցություն ստանալու և «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և «Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացնել 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ մրցաշարի կազմակերպման և «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.36 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|