Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0005-0001 կադաստրային ծածկագրով 120,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեի 1250,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Թագուհի Աղասի Երանոսյանի (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2273400 վկայական, տրված 2009 թվականի հունիսի 30-ին) խնդրանքն այն մասին, որ իր հողամասին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-030-0005-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 120,0 քառ.մետր մակերեսով հողամասն օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող 07-030-0005-0001 կադաստրային ծածկագրով 120,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում և կադաստրային քարտեզում կատարել սեփականության սուբյեկտի սխալի ուղղում:
3.Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող 07-030-0005-0001 կադաստրային ծածկագրով 120,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Թագուհի Աղասի Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեի 1250,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից, վերջինիս կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0005-0001 կադաստրային ծածկագրով 120,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 146 520 (մեկ հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Թագուհի Աղասի Երանոսյանին: |