Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Մարիամ Կարապետյանին՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 50 հասցեում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։