Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ դադարեցվել են համայնքի ավագանու անդամ Նորայր Աշոտի Սանթրոսյանի լիազորությունները, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման առաջին կետի երրորդ ենթակետի «ա» պարբերությունում «Սանթրոսյան Նորայր» բառերը փոխարինել «Վարդանյան Վահագն» բառերով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: