Ավագանու նիստերի արձանագրություն

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 11 08/12/2017


«8» դեկտեմբերի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ  11՝  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԻ  

  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Արկադի Գևորգյանը, Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Էլլա Հայրապետյանը, Հուսիկ Գրիգորյանը, Նորայր Սանթրոսյանը, Նվեր Ղահրամանյանը, Վահագն Վարդանյանը:       
  Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, քանի որ նիստին մասնակցում են ավագանու անդամների կեսից ավելին:
  Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:
  Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
  Համայնքի ավագանու նիստին հրավիրված են Ձորաղբյուր և Զովք գյուղերի վարչական ղեկավարները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:
  Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  

Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  

  1.  Օրակարգի նախագծի հաստատում։
  2.   Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:  

1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    16-րդ և 17-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է.
ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 11՝ արտահերթ նիստի օրակարգը' մեկ հարցով:   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11         
                                 դեմ - 0
                                 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

2.     ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի  N 42-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):  

  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
  ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
  ՈՐՈՇՎԵՑ - 1.Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 42-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
  1)    որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:      
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11         
                          դեմ - 0
                          ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:

Ավագանու անդամներ' Ստորագրություն    
ԱՐԿԱԴԻ  ԳԵՎՈՐԳՅԱՆ    
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ    
ԳԱՍՊԱՐ  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ    
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ    
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ    
ԶՀԱՐ  ՍԱՄՍՈՆՅԱՆ    
ԷԼԼԱ  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ    
ՀՈՒՍԻԿ  ԳՐԻԳՈՐՅԱՆ     
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ    
ՆՎԵՐ  ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ     
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ    
         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ      


Արձանագր
ող՝                                 Ս.Թադևոսյան