Ավագանու նիստերի արձանագրություն

12 հունվարի 2018 թվական 12/01/2018


«12» հունվարի 2018 թվական  
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N
1
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ  1՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ  

  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներից' Արկադի Գևորգյանը, Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Էլլա Հայրապետյանը, Հուսիկ Գրիգորյանը, Նորայր Սանթրոսյանը, Նվեր Ղահրամանյանը, Վահագն Վարդանյանը:
  Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, քանի որ նիստին մասնակցում են ավագանու անդամների կեսից ավելին:
  Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:
  Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
  Համայնքի ավագանու նիստին մասնակցում են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:
  Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  

Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  

  1. Օրակարգի նախագծի հաստատում։
  2. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
  3. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:  

1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):         

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով,
  ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 12-ի թիվ 1՝ հերթական  նիստի օրակարգը։  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11     
                              դեմ - 0
                              ձեռնպահ - 0
                                                                                                                                                                  Որոշումն ընդունվեց միաձայն:  

2.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ 2017  ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  

  ԶԵԿՈՒՑԵՑ - ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
  ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
  Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։       
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասով,
  ՈՐՈՇՎԵՑ - Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2017 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին' համաձայն հավելվածի: