Ավագանու նիստերի արձանագրություն

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 10 28/11/2017


 «28» նոյեմբերի 2017 թվական 
 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ  10՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ

  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Արկադի Գևորգյանը, Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Էլլա Հայրապետյանը, Հուսիկ Գրիգորյանը, Նորայր Սանթրոսյանը, Նվեր Ղահրամանյանը, Վահագն Վարդանյանը: 
   Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, քանի որ նիստին մասնակցում են ավագանու անդամների կեսից ավելին: Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:
  Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են Ձորաղբյուր և Զովք գյուղերի վարչական ղեկավարները, Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք գյուղերում ժամկետային պայմանագրային աշխատողները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.
  Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին:
3.   Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին:
4.   Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի  մասին:
5.   Համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին:  
1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):  
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով,
 ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 10՝ հերթական  նիստի օրակարգը։ 
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:

 
2.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ    ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):
 
ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
  ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
  Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի, 37-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշումը,
1. ՈՐՈՇՎԵՑ -  Հաստատել'
1) hամայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2)   hամայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնող խմբի անդամների անձնական տվյալների և համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ստորագրահավաքի պաշտոնաթերթիկի ձևերը, համաձայն N 2 հավելվածի:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3.   Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 19-Ն որոշումը:
   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -          կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

 3. ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ             
   
(Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - արտահայտվողներ չեղան: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունները, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածները և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը,
1. ՈՐՈՇՎԵՑ -
1.  Հաստատել՝
1) համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
 2)   hամայնքի ղեկավարի կողմից հանրային քննարկման դրված իրավական ակտի կամ համայնքային հարցի նախագծի վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված առարկությունների և առաջարկությունների ամփոփաթերթի և ՏԻՄ-երի իրավական ակտի կամ համայնքային հարցի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների մասին տեղեկանքի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11  դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:    
 4. ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ԿԱԶՄՈՒՄ  ԸՆԴԳՐԿՎՈՂ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՆԴԱՄՆԵՐԻ  ՔԱՆԱԿԱԿԱՆ  ԵՎ  ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԿԱԶՄԻ  ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը: ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։  
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների քանակական կազմում ընդգրկել ավագանու երկուական անդամի: 
2. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների անհատական կազմում ընդգրկել հետևյալ ավագանու անդամներին'
1)Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. ա. Գրիգորյան Հուսիկ, բ.  Գևորգյան Գրիշա:
2)   Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
ա.Բաղդասարյան Գասպար,
բ. Ղահրամանյան Նվեր:
3)   Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
ա. Սանթրոսյան Նորայր,
 բ. Հայրապետյան Էլլա: 

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

 Որոշումն ընդունվեց միաձայն:

  5. ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ  ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):        

  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը: ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Արտահայտվողներ չեղան: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետը,
ՈՐՈՇՎԵՑ -1.  Հաստատել համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների հետևյալ անհատական կազմը' 4)    Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.
 ա. Գրիգորյան Հուսիկ - համայնքի ավագանու անդամ,
բ.  Գևորգյան Գրիշա  - համայնքի ավագանու անդամ,
գ.Մարգարյան Անահիտ Արամի - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,
 դ.Իսոյան Տաթևիկ Մխիթարի - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ,
 ե.Գասպարյան Արմիդա Արշավիրի - «Ձորաղբյուր մանկապարեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ:
5)   Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
 ա.Բաղդասարյան Գասպար - համայնքի ավագանու անդամ,
բ. Ղահրամանյան Նվեր - համայնքի ավագանու անդամ,
գ.Մարգարյան Արամազդ Արայի - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,
դ. Խոցանյան Էդգար Գուրգենի - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն,
 ե.Կրպեյան Ռուզաննա ժորժիկի - «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ:
 3)Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
ա. Սանթրոսյան Նորայր - համայնքի ավագանու անդամ,
 բ. Հայրապետյան Էլլա - համայնքի ավագանու անդամ,
 գ.Թադևոսյան Մարգարիտա Միխայիլի - համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ,
 դ.Սահակյան Զարմինե Համլետի - Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ,
ե.Խաչատրյան Նվարդ Էդուարդի - «Ձորաղբյուրի մանկապարեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն:
 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

 Որոշումն ընդունվեց միաձայն:   

   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին։   Առաջարկն ընդունվեց միաձայն։    

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  

     Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան