Ավագանու նիստերի արձանագրություն

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 9 21/11/2017


«21» նոյեմբերի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 9
 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՆՈՐԸՆՏԻՐ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ   

         Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Արկադի Գևորգյանը, Գայանե Մելքումյանը, Գասպար
Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Էլլա Հայրապետյանը, Հուսիկ Գրիգորյանը, Նորայր Սանթրոսյանը, Նվեր Ղահրամանյանը, Վահագն Վարդանյանը:
          Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:
          Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
       Համայնքի նորընտիր ավագանու նիստին հրավիրված են Ձորաղբյուր և Զովք գյուղերի վարչական ղեկավարները, Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք գյուղերում ժամկետային պայմանագրային աշխատողները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Ասատուրյանը, «Ձորաղբյուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նվարդ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Արմեն Վարդանյանը: 

        Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
        Համայնքի ղեկավարը ներկայացրեց ավագանու անդամներին՝ կարդալով յուրաքանչյուրի անուն ազգանունը, մասնագիտությունը և կուսակցական պատկանելիությունը:
   Ավագանու անդամները, հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով, տեքստի ընթերցմամբ՝ «Ես՝ _____________________________________________, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու անդամի լիազորությունները, երդվում եմ իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքով, անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, գործել ի նպաստ համայնքի զարգացման ու բարօրության» երդվեցին և ստորագրեցին ընթերցած տեքստը:                  Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը. 

         Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
        1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
        2. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի, Ձորաղբյուրի և Զովքի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին:
       3.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ համայնքի ավագանուն եզրակացություններ տալու նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին:
       4.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրին համաձայնություն տալու մասին:
       5.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին:
       6.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին:
       7.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
       8.   Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին:
      9.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:  

1.     ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ): 
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  13-րդ, 14-րդ, 16-րդ հոդվածների պահանջներով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 11, նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը:

  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն:  

 2.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):
   ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
   ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը
   Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։     
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե) ենթակետի պահանջներով,
 ՈՐՈՇՎԵՑ - 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը' համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 44-Ն, Ձորաղբյուր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Ձորաղբյուր համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 51-Ն, Զովք համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Զովք համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 33-Ն որոշումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -          կողմ - 11          դեմ - 0   ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

 3.   ԼՍԵՑԻՆ-«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ, ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ, ԶՈՎՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ): 

 ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - արտահայտվողներ չեղան: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,
 ՈՐՈՇՎԵՑ-1.Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2.   Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3.   2017 թվականի նոյեմբերի 21-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը։
4.   Առաջարկել Ջրվեժ համայնքի ղեկավարին' «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
5.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

4.  
ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ  ԱՅԼ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ  ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ):

 
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը: ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  13-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 93-96-րդ կետերը,

 ՈՐՈՇՎԵՑ - 1.Ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝
 1)Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Սանթրոսյան Նորայր,
բ.  Սամսոնյան Զհար,
գ. Գևորգյան Արկադի,
դ. Գրիգորյան Հուսիկ:
2)   Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, բնության պահպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Գևորգյան Գրիշա,
 բ. Ղահրամանյան Նվեր,
գ. Բաղդասարյան Գասպար,
 դ. Մկրտչյան Գարիկ:
3)   Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝
 ա. Վարդանյան Վահագն,
բ.  Մելքումյան Գայանե,
 գ.  Հայրապետյան Էլլա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

5.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):

 
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Արտահայտվողներ չեղան: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՈՐՈՇՎԵՑ - Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկին՝ Ջրվեժ համայնքի Մելքոնյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող վարչական շենքը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայր սահմանելու մասին: 

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11    դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

 6.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):
 
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը: ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Արտահայտվողներ չեղան:
    Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՈՐՈՇՎԵՑ - 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը.
1) Ձորաղբյուր - գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 21 շենք,
2) Զովք - գյուղ Զովք, Գլխավոր խճուղի, թիվ 16 շենք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  
7.  
ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
  ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով'
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը՝ պաշտոնային դրույքաչափը սահմանել ամսական 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: 
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -          կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

8.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):
  ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը: ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,  
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել'
1)hամայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2)   hամայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3.   Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշումը:

  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -          կողմ - 11  դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն:  

 9.   ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ): 

 ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Էլլա Հայրապետյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետի պահանջներով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի քանակական կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամի:
2.   Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել ավագանու հետևյալ անդամներին՝ Վահագն Սերգեյի Վարդանյան, Գայանե Սևանի Մելքումյան, Գարիկ Էդիկի Մկրտչյան, Էլլա Հայրապետյան, Արկադի Գևորգյան:
3.   Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 49-Ա որոշումը:
4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: 

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0      ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

10.
ԼՍԵՑԻՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ): 

 ԶԵԿՈՒՑԵՑ - Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը, Էլլա Հայրապետյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը' համաձայն N 1 հավելվածի, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը' համաձայն N 2 հավելվածի:
 2.   Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 46-Ա որոշումը։
3.   Առաջարկել Ջրվեժ համայնքի ղեկավարին' Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։
 4.   Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -      կողմ - 11          դեմ - 0      ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն: 

   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ին։

   Առաջարկն ընդունվեց միաձայն։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  

   
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան