Ավագանու նիստերի արձանագրություն

6 սեպտեմբերի 2017 թվականի N 7 06/09/2017


«6» սեպտեմբերի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 7
 ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  7՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ 

    Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը, Գրիշա Գևորգյանը:
    Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:
    Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
    Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:
     Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը. 

 Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ

 1.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
 2.   Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
 3.   Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում իրականացված ստուգումների արդյունքների քննարկման մասին: 

 1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):      
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 7՝ հերթական  նիստի օրակարգը։ 
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11     դեմ - 0   ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն: 

2.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ          
    (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):
   ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
   ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, 
   ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-3 հավելվածների:         
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

3. ԼՍԵՑԻՆ - ՀՈՂԱՄԱՍԵՐԸ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  
   (Զեկուցող' ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ):  
  ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
  ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի սահմանագծի ճշտման նպատակով կատարված չափագրման արդյունքները և հաշվի առնելով այն, որ Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25, թիվ 27 և թիվ 29 հասցեների հողակտորների հարևանությամբ գտնվող համապատասխանաբար 180,81 քառ.մետր, 180,61 քառ.մետր և 185,39 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ,
ՈՐՈՇՎԵՑ -  1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25, թիվ 27 և թիվ 29 հասցեների հողակտորների հարևանությամբ գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման համապատասխանաբար 180,81 քառ.մետր, 180,61 քառ.մետր և 185,39 քառ.մետր մակերեսով հողամասերի նկատմամբ:
2.   Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:         

  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն: 

 4. ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶՈՒՄ        ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ՄԱՍԻՆ                
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Մարինե Պապանյանը:   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, քննարկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում 2017 թվականի մայիսի 3-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում կազմված արձանագրության տվյալներըՙ կապված 2014, 2015, 2016 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման ենթակա գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ,    
ՈՐՈՇՎԵՑ-Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված արձանագրության տվյալները և 2016 թվականին Ջրվեժ համայնքին հատկացված գումարից ոչ նպատակային օգտագործած վերականգնման ենթակա 758 500 (յոթ հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր) դրամ գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 900005280640 հաշվին:     
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -    կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:

  Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։ Առաջարկն ընդունվեց միաձայն։        

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  

   
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան