Ավագանու նիստերի արձանագրություն

7 հուլիսի 2017 թվականի N 6 07/07/2017


«7» հուլիսի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 6
ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  6՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ

   Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը, Գրիշա Գևորգյանը:
   Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան: Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.
  Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ   1.    Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:
3.   Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
 4.   Համայնքի կամավոր խնդիրների իրականացման մասին:
5.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

   1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):  
        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով,
ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 7-ի թիվ 6՝ հերթական  նիստի օրակարգը։ 
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11   դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

 2.  ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  ՀԱՂՈՐԴՈՒՄԸ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵԻ  ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասով,          
 ՈՐՈՇՎԵՑ - Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2017 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին' համաձայն հավելվածի:        
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

3.  ԼՍԵՑԻՆ - ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՀՈՂԱՅԻՆ  ՀԱՇՎԵԿՇՌԻՆ   ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՐՏԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ):
  ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջներով,
ՈՐՈՇՎԵՑ - Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին:      
     ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն: 
 4.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԿԱՄԱՎՈՐ  ԽՆԴԻՐՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ      
     (Զեկուցող'
ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Մարինե Պապանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի մարտի  10-ի թիվ 11-Ա որոշումը,
 ՈՐՈՇՎԵՑ -
1. Համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին իրականացնել համայնքի կամավոր խնդիրներին ուղղված հետևյալ սեփական լիազորությունները՝
1)համայնքի 20-րդ և 28-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ,
2) համայնքի 16-րդ, 24-րդ փողոցների և 19-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ:            ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11  դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:      
  5.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ     (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
 Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,  
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
 1) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-4 հավելվածների:       
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11 դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին։
 Առաջարկն ընդունվեց միաձայն։   

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան