Ավագանու նիստերի արձանագրություն

26 մայիսի 2017 թվականի N 5 26/05/2017


«26» մայիսի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 5
 ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  5՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ        

   Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը, Գրիշա Գևորգյանը: 
    Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:    
    Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:  
    Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  
Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ
 
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրին մասնակցելու մասին:  

1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):           
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 26-ի թիվ 5՝ հերթական  նիստի օրակարգը։   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11   դեմ - 0   ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն: 

   2.    ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ              
    
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):        
    ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ  Վահագն Վարդանյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,  
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «182,352.0» թիվը փոխարինել «182,527.0» թվով, «բ» պարբերությունում «210,281.7» թիվը փոխարինել «210,456.7» թվով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:    
   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -           կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:
  3.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  (ՀՏԶՀ)  ԿՈՂՄԻՑ  ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ  ԵՎ  ՏԵՂԱԿԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  (ՍՆՏԶ)  ԾՐԱԳՐԻՆ  ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ  ՄԱՍԻՆ            
    
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ): 
     ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   13-րդ հոդվածի 10-րդ մասով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)' Ջրվեժ համայնքի տնամերձ հողամասերի ոռոգման համակարգի կառուցման առաջնահերթ խնդրով:
2. Հայտի հաստատման դեպքում կատարել 10,0 % ներդրում' ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
3.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմինՙ պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան հայտ' Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:        
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  
   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի հուլիսի 7-ին, ժամը 16:00-ին։ Առաջարկն ընդունվեց միաձայն։  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան