Ավագանու նիստերի արձանագրություն

27 ապրիլի 2017 թվականի N 4 27/04/2017


«27» ապրիլի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 4 ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  4՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ 

    Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը, Գրիշա Գևորգյանը: Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան: Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  

Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 14-ի N 63-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:  

 1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):         
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով,
ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 4՝ հերթական  նիստի օրակարգը։   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:

 2.      ԼՍԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  14-Ի  N 63-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
 ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 14-ի «Ջրվեժ համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 63-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:        
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

    Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի մայիսի 26-ին, ժամը 16:00-ին։ Առաջարկն ընդունվեց միաձայն։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան