Ավագանու նիստերի արձանագրություն

10 ապրիլի 2017 թվականի N 3 10/04/2017


«10» ապրիլի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 3
ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  3՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ
 
  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը, Գրիշա Գևորգյանը: Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան: Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը: Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  
Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
3.  Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:  
1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):    
     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 3՝ հերթական  նիստի օրակարգը։   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0       ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  
2.  ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  ՀԱՂՈՐԴՈՒՄԸ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵԻ  ՉԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասով,        
 ՈՐՈՇՎԵՑ - Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2017 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին' համաձայն հավելվածի:       
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  
 
3.  ԼՍԵՑԻՆ -Հ ՈՂԱՄԱՍԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ     
  (Զեկուցող'
ԱՐՏԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ):   ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 6-ի N 14 դրական եզրակացությունը, ՈՐՈՇՎԵՑ - 1. Քաղաքացի Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 07-057-0126-0038 կադաստրային համարի 1268,25 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողակտորը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:   
   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0       ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  
   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի ապրիլի 27-ին, ժամը 16:00-ին։ Առաջարկն ընդունվեց միաձայն։ 

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան