Ավագանու նիստերի արձանագրություն

10 մարտի 2017 թվականի N 2 10/03/2017


«10» մարտի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 2
 ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  2՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ         

   Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը: 
    Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:    
    Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:    
     Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  
Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
3.   Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
4.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5.   Համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի N 18-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6.   Համայնքի կամավոր խնդիրների իրականացման կարգը 2017 թվականի համար սահմանելու մասին:  
1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):    
     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով,
ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 10-ի թիվ 2՝ հերթական  նիստի օրակարգը։   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:
 
2.  ԼՍԵՑԻՆ -  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵԻ  ԿԱՏԱՐՄԱՆ  ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ      (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով,
 ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, համաձայն հավելվածի:    ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  
3.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:   
      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով,    
     ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը' համաձայն  հավելվածի:            ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0 Որոշումն ընդունվեց միաձայն:
 
4.    ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ             
     
    (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):    
        ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ  Մարինե Պապանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,   ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «177,649.0» թիվը փոխարինել «182,352.0» թվով, «բ» պարբերությունում «205,578.7» թիվը փոխարինել «210,281.7» թվով.
 2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:    
       ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:
 
5.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ  12-Ի  N  18-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ        
        (Զեկուցող'
ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը:       
  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ և 8-րդ կետի 1-ին ենթակետերում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:            ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:
6. 
ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԿԱՄԱՎՈՐ  ԽՆԴԻՐՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԿԱՐԳԸ  2017 ԹՎԱԿԱՆԻ  ՀԱՄԱՐ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ       (Զեկուցող'  ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ): 
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,
ՈՐՈՇՎԵՑ-1.Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ներկայացված համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը 2017 թվականի համար՝
1)    սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման նպատակով՝
ա.մինչև 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի տրամադրումը վերապահել համայնքի ղեկավարին.
բ.30 000 (երեսուն հազար) դրամ գումարից ավելի ծախսի դեպքում հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում:
2)   համայնքի տարբեր բնագավառներում սեփական լիազորություններն իրականացնել 2017 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին՝
ա.մինչև 2 000 000 (երկու միլիոն) դրամ ծախս պահանջող աշխատանքների կատարումը վերապահել համայնքի ղեկավարին.
բ.2 000 000 (երկու միլիոն) դրամից ավելի ծախս պահանջող աշխատանքների դեպքում հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում:    
       ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն: 
 Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի ապրիլի 10-ին, ժամը 16:00-ին։ Առաջարկն ընդունվեց միաձայն։

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)      
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


  2017 թ. մարտի 10                                           
       գ. Ջրվեժ