Ավագանու նիստերի արձանագրություն

13 հունվարի 2017 թվականի N 1 13/01/2017


«13» հունվարի 2017 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 1
ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ  1՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ          
 
  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը:  
  Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:  
  Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:    
   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.
  Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ  
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքի ղեկավարի հաղորդումը 2016 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
3.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 67-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 68-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5.   Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:  

 1.   ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):        
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 1՝ հերթական  նիստի օրակարգը։  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 10  դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

2.  ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  ՀԱՂՈՐԴՈՒՄԸ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵԻ  ՉՈՐՐՈՐԴ  ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասով,       
 ՈՐՈՇՎԵՑ - Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2016 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին' համաձայն հավելվածի:        
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 10          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

3.  ԼՍԵՑԻՆ-ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 67-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
   (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:         
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇՎԵՑ - 1.Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2017 թվականի աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանելու մասին» N 67-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 5-րդ կետի երկրորդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:           
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 10   դեմ - 0  ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

4.  ԼՍԵՑԻՆ- ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 68-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                   
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 68-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստաված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N N 1, 2 հավելվածների:            ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 10          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:

5.   
ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 73-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                      
 
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):           
 ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ  Մարինե Պապանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, 
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 73-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «172,375.0» թիվը փոխարինել «177,649.0» թվով, «բ» պարբերությունում «200,375.0» թիվը փոխարինել «205,578.7» թվով, «գ» պարբերությունում' «28,000.0» թիվը փոխարինել «27,929.7» թվով.
2)   որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-4 հավելվածների:         
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 10   դեմ - 0   ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2017 թվականի մարտի 10-ին, ժամը 16:00-ին։
Առաջարկն ընդունվեց միաձայն։

կողմ (10)                                  դեմ (0)                               ձեռնպահ (0)
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ                
               

      ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ     

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյա