Ավագանու նիստերի արձանագրություն

14 դեկտեմբերի 2016 թվականի N 12 14/12/2016


«14» դեկտեմբերի 2016 թվական

  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 12 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 12՝  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԻ          

 Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը:        
 Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:        
 Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
 Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Կարինե Ասատուրյանը:        
 Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  

Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ
 
1.  Օրակարգի նախագծի հաստատում։
2.   Համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3.   «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
4.   Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2017 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:
5.   Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին:
6.   Համայնքի ավագանու 2012 թվականի փետրվարի 9-ի N 9-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին:
7.   Համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 20-ի N 70-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին:
8.   «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության կողմից 2017 թվականին մատուցվող ծառայություններից օգտվողների համար փոխհատուցման վճարի չափ սահմանելու մասին:
9.   Մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և հանձնաժողովների անդամների կազմը հաստալելու մասին:
10. Համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 55-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին:
11.  Ջրվեժ համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին:  

1.    
ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):           
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  15-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 12՝ արտահերթ  նիստի օրակարգը։  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

2. 
ԼՍԵՑԻՆ- ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2011  ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ  11-Ի  ԹԻՎ  37-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ            (Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):     
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:        
 Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 11-ի ««Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 37-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1)որոշման երկրորդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել ՀՈԱԿ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:    

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0  
Որոշումն ընդունվեց միաձայն:  

 3.  ԼՍԵՑԻՆ - «ՋՐՎԵԺԻ  ՄԱՆԿԱԿԱՆ  ԵՐԱԺՇՏԱԿԱՆ  ԴՊՐՈՑ»  ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱԱՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱԱՏԱՏՈՒԹՅՈՒՆ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):     
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը:
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել «ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը համաձայն հավելվածի: 2.   Հանձնարարել ՀՈԱԿ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

4. 
ԼՍԵՑԻՆ -  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՄԱՐՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ  2017  ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԱՃՈՒՐԴԱՅԻՆ  ԿԱՐԳՈՎ  ՕՏԱՐՄԱՆ  ԱՌԱՋԱՐԿՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ  ՑՈՒՑԱԿԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ              (Զեկուցող' ԱՐՏԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ):  

ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանը:        
 Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գնել Ավագյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետով, 
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2017 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը' համաձայն հավելվածի:
2.   Հողամասերի օտարումից առաջացած միջոցներն ուղղել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը:   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

5.     ԼՍԵՑԻՆ -  ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ                     
 
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
 ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գրիշա Գևորգյանը:        
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 7-րդ կետերի, 68-րդ հոդվածի երկրորդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի առաջին և 2-րդ մասերի պահանջներով,
ՈՐՈՇՎԵՑ -1. Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով ներգրավել աուդիտորական ծառայություն։
2.   Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

6.    ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2012  ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ  9-Ի  N 9-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ          
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2012 թվականի փետրվարի 9-ի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «8.Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում' տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով'
1)առևտրի և բնակչության կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացվող շինությունների մասով'
ա. մինչև 50 քառ.մետր մակերես ունեցող շինություններ' հինգ հարյուր դրամ,
բ. 50 քառ.մետրից ավել մակերես ունեցող շինությունների մասով' հինգ հարյուր դրամ գումարած 50 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ևս երեսուն դրամ,
2) հանրային սննդի ծառայություններ իրականացվող շինությունների մասով' 1 քառ.մետրը հիսուն դրամ,
3)հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով'  1 քառ.մետրը երեսուն դրամ,
4)արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով' 1 քառ.մետրը ութ դրամ,
5) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով' 1 քառ.մետրը չորս դրամ,
6)շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրուքաչափով: Աղբահանության վճար վճարողի պահանջով (դիմումով) կարող է կատարվել վերահաշվարկ' ըստ շինության փաստացի նպատակային օգտագործման (չափերի, քմ) տեղեկությունների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տվյալ դեպքում աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ փաստացի նպատակային նշանակության օգտագործման չափերի:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -    կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:  

7.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2014  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  20-Ի  N 70-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                      
(Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  

ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Մարինա Պապանյանը:         
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին» N 70-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1, 2 հավելվածների:     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

8. 
ԼՍԵՑԻՆ - «ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ՕԳՏՎՈՂՆԵՐԻ  ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Նորայր Սանթրոսյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով,
ՈՐՈՇՎԵՑ-1.«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության կողմից 2017 թվականին մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել հետևյալ փոխհատուցման վճարները.
1)    Ջրվեժ համայնքում հաշվառված երեխաների համար' չորս հազար դրամ,
2)   Ջրվեժ համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար' վեց հազար դրամ:
2.   Փոխհատուցման վճարից 100%-ով ազատել'
1)Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների երեխաներին,
2)   երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
3)   հաշմանդամ երեխաներին:
3.   Փոխհատուցման վճարից 50%-ով ազատել'
1)    միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին,
2)   1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,
3)   միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում' երկրորդ և ավելի երեխաների համար:
4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված արտոնություններից չեն օգտվում Ջրվեժ համայնքում հաշվառում չունեցող երեխաները։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -    կողմ - 11          դեմ - 0          ձեռնպահ - 0
Որոշումն
ընդունվեց միաձայն:  

9. 
ԼՍԵՑԻՆ - ՄՇՏԱԿԱՆ  ԳՈՐԾՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ  ՍՏԵՂԾԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ  ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Նորայր Սանթրոսյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  11-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 44-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 86-րդ և 88-րդ կետերը,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝ 1)Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝
 ա.Գևորգյան Գրիշա,
բ. Սանթրոսյան Նորայր,
գ.Վարդանյան Սամվել,
դ. Սամսոնյան Զհար:
2)   Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Մկրտչյան Գարիկ,
բ. Բաղդասարյան Գասպար,
գ. Ավագյան Գնել:
3)   Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝
ա.Վարդանյան Վահագն,
բ. Մելքումյան Գայանե,
գ. Պապանյան Մարինե,
դ. Գրիգորյան Մարատ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

10. 
ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2015  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 55-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ           
 
(Զեկուցող'  ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):   ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:         
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-3 հավելվածների:            

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0  
Որոշումն ընդունվեց միաձայն:  
1.
ԼՍԵՑԻՆ -  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  2017-2021  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 
(Զեկուցող'  ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով'
ՈՐՈՇՎԵՑ -Հաստատել Ջրվեժ համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը համաձայն հավելվածի:                  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0       ձեռնպահ - 0  

Որոշումն
ընդունվեց միաձայն:


կողմ (11)                                  դեմ (0)                               ձեռնպահ (0)
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ                
               

      ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ     

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյա