Ավագանու նիստերի արձանագրություն

28 նոյեմբերի 2016 թվականի N 11 28/11/2016


«28» նոյեմբերի 2016 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԹԻՎ 11՝  ՆՈՐԸՆՏԻՐ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՌԱՋԻՆ  ՆԻՍՏԻ    
    
  Նիստին մասնակցում են համայնքի ավագանու տասնմեկ անդամներ' Գայանե Մելքումյանը, Գասպար Բաղդասարյանը, Գարիկ Մկրտչյանը, Գնել Ավագյանը, Գրիշա Գևորգյանը, Զհար Սամսոնյանը, Մարատ Գրիգորյանը, Մարինե Պապանյանը, Նորայր Սանթրոսյանը, Սամվել Վարդանյանը, Վահագն Վարդանյանը:         
   Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:         
    Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան:
    Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Կարինե Ասատուրյանը:  
    Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը:
    Համայնքի ղեկավարը ներկայացրեց ավագանու անդամներին՝ կարդալով յուրաքանչյուրի անուն ազգանունը, մասնագիտությունը և կուսակցական պատկանելիությունը:
    Ավագանու անդամները, հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով, տեքստի ընթերցմամբ՝ «Ես՝ _____________________________________________, ստանձնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու անդամի լիազորությունները, երդվում եմ իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքով, անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, գործել ի նպաստ համայնքի զարգացման ու բարօրության» երդվեցին և ստորագրեցին ընթերցած տեքստը:          

    Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  

Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ 

   1. Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
   2. Համայնքի ղեկավարի 2017 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին:
   3. Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  4. «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  5. «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
  6. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին:
   7. Համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 6-ի թիվ 33-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
   8. Համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին:
   9. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:  

1.
ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):  

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով' ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 11' նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը '  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն: 

2.    ԼՍԵՑԻՆ - ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ               
     
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով՝ ՈՐՈՇՎԵՑ - 1. Ընդունել Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը' համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Ջրվեժ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 33-Ն որոշումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0 ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն: 

3.  ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով' ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ղեկավարի 2017 թվականի վարձատրության չափը սահմանել 400 000 (չորս հարյուր հազար) դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0      ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:

4.  ԼՍԵՑԻՆ -  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  2017  ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ,   ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:   
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գնել Ավագյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և 32-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի կառուցվածքը' համաձայն N 1 հավելվածի, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը' համաձայն N 2  հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: 
 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն: 

5.  ԼՍԵՑԻՆ -  «ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ  ԹՎԱՔԱՆԱԿԸ,  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ  ԵՎ  ՊԱՇՏՈՆԱՅԻՆ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գրիշա Գևորգյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը' համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ - կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

6. 
ԼՍԵՑԻՆ - «ՋՐՎԵԺԻ  ՄԱՆԿԱԿԱՆ  ԵՐԱԺՇՏԱԿԱՆ  ԴՊՐՈՑ»  ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ   ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ  ԹՎԱՔԱՆԱԿԸՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ  ԵՎ  ՊԱՇՏՈՆԱՅԻՆ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  

ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գարիկ Մկրտչյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2016 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը' համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:  
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -    կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն: 

7.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):   ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Մարինա Պապանյանը: Համաձայն «Համայնքային ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետի,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի քանակական կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամի:
2.   Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկել հետևյալ ավագանու անդամներին' 1)   Վահագն Վարդանյան 2)  Գայանե Մելքումյան 3)  Գնել Ավագյան 4)  Մարինե Պապանյան 5)  Գարիկ Մկրտչյան: 3.   Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 39-Ա որոշումը:
4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0

Որոշումն ընդունվեց միաձայն:  

8. 
ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ  6-Ի  ԹԻՎ  33-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                   
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Նորայր Սանթրոսյանը:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 6-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» թիվ 33-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա.» պարբերության մեջ «Պետրոսյան Սուրեն» բառերը փոխարինել «Գևորգյան Գրիշա» բառերով, «բ.» պարբերության մեջ «Մկրտչյան Գարիկ» բառերը փոխարինել «Սանթրոսյան Նորայր» բառերով,
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերության մեջ «Եփրիկյան Արամայիս» բառերը փոխարինել «Գրիգորյան Մարատ» բառերով, «բ.» պարբերության մեջ «Պապանյան Մարտին» բառերը փոխարինել «Բաղդասարյան Գասպար» բառերով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -    կողմ - 11          դեմ - 0     ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն: 

9.  ԼՍԵՑԻՆ - ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻՆ  ԿԻՑ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ  ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ  ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԿԱԶՄԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 
(Զեկուցող' ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Նորայր Սանթրոսյանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի թիվ 18-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետը,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Հաստատել համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների հետևյալ անհատական կազմը'
1) Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.
ա.Գևորգյան Գրիշա - համայնքի ավագանու անդամ,
բ. Սանթրոսյան Նորայր - համայնքի ավագանու անդամ,
գ.Մարգարյան Անահիտ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ,
դ. Կրպեյան Ռուզաննա - «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի հաշվապահ,
ե. Իսոյան Տաթևիկ - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի գանձապահ-օպերատոր:
2)   Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
ա.Գրիգորյան Մարատ - համայնքի ավագանու անդամ,
բ. Բաղդասարյան Գասպար - համայնքի ավագանու անդամ,
գ. Մարգարյան Արամազդ - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ:
դ. Խոցանյան Էդգար - «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն,
ե. Վարդանյան Դավիթ -  համայնքի ակտիվ բնակիչ:
3)   Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
ա.Վարդանյան Վահագն - համայնքի ավագանու անդամ,
բ. Մելքումյան Գայանե - համայնքի ավագանու անդամ,
գ. Թադևոսյան Մարգարիտա - համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի  մասնագետ,
դ. Ասատուրյան Էլմիրա - Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի ուսուցիչ,
ե. Վարդանյան Լիլիթ - Ջրվեժի միջնակարգ դպրոցի տնօրեն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:  

10.  
ԼՍԵՑԻՆ- ՀՈՂԱՄԱՍԸ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ                         
(Զեկուցող' ԱՐԱՄԱԶԴ  ՄԱՐԳԱՐՅԱՆ):    
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Գասպար Բաղդասարյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  11-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 24 հասցեի հարևանությամբ գտնվող 0,005298 հա մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ,
ՈՐՈՇՎԵՑ - 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 24 հասցեի հարևանությամբ գտնվող 0,005298 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2.   Դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում' 12-րդ փողոցի թիվ 24 հասցեի հարևանությամբ գտնվող 0,005298 հա մակերեսով գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: 

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 11          դեմ - 0    ձեռնպահ - 0

Որոշումն
ընդունվեց միաձայն:    

Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի առաջարկությամբ որոշվեց Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստը գումարել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին։
Առաջարկն ընդունվեց միաձայն։ 

կողմ (11)                                  դեմ (0)                               ձեռնպահ (0)
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ                
               

      ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                         ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ     

 
Արձանագրող՝                                 Ս.Թադևոսյան