Ավագանու նիստերի արձանագրություն

28 հոկտեմբերի 2016 թվականի N 10 28/10/2016


«28» հոկտեմբերի 2016 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10՝  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԻ     

      Նիստին մասնակցում են համայնքի ավագանու ինը անդամներ' Գնել Ավագյանը, Ժորա Գևորգյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Գայանե Մելքումյանը, Գարիկ Մկրտչյանը, Մարտին Պապանյանը, Վահագն Վարդանյանը:     
    Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:         
Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:      
   Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը.  
Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ
 
 1.    Օրակարգի նախագծի հաստատում։
 2.   Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
 3.   Համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 55-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 

 1.     ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):     
      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  15-րդ հոդվածով, ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 10՝ արտահերթ  նիստի օրակարգը։
  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 7           դեմ - 0 ձեռնպահ - 0
 Որոշումն ընդունվեց միաձայն:  

2.    ԼՍԵՑԻՆ- ՀՈՂԱՄԱՍԸ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ      (Զեկուցող' ԱՐԱՄԱԶԴ  ՄԱՐԳԱՐՅԱՆ): 
    ԶԵԿՈՒՑԵՑ-համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  11-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 22 հասցեի հարևանությամբ գտնվող 0,008106 հա մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ' ՈՐՈՇՎԵՑ - 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 22 հասցեի հարևանությամբ գտնվող 0,008106 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 2.Դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում' 12-րդ փողոցի թիվ 22 հասցեի հարևանությամբ գտնվող 0,008106 հա մակերեսով գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:    
     ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 7           դեմ - 0 ձեռնպահ - 0  
Որոշումն
ընդունվեց միաձայն: 
 3. ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2015  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  28-Ի  N 55-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ           
         
(Զեկուցող'  ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):
 
ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:    
     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1)որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-3 հավելվածների:     
         ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 7           դեմ - 0 ձեռնպահ - 0 
 Որոշումն ընդունվեց միաձայն: